weather in the park

7°C

պատմությունը

Երեւանում քչերը գիտեն §Սիրահարների¦ անվամբ այս այգին: Այն մինչ օրս էլ կոչում են §Պուշկինի¦ այգի: Այս անվանումն էլ ոչ վաղ անցյալում է տրվել զբոսայգուն: 1949 թվականին ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 150 ամյակի կապակցությամբ այգին այդպես է անվանակոչվել: 1970 թվականին այգին եւ նրան կից պողոտան (այժմյան եւ նախկինում էլ Մարշալ Բաղրամյան) վերանվանվեց Բարեկամության` ի նշանավորումն խորհրդային ժողովուրդների §եղբայրության¦:

Old Master Plan of Yerevan1995 թվականին Երեւան քաղաքի պատգամավորների խորհրդի (նախագահության) որոշմամբ զբոսայգին վերանվանվեց §Սիրահարների¦: Նշենք, որ Դեմիրճյան փողոցը նախկինում ժողովրդի §կնքահայրությամբ¦ կոչվել է Սիրահարների:

Այգին, 2007 թվականին վերակառուցվեց եւ մաս կազմեց Պողոսյան այգիների: Հետաքրքրական է այգու կենսագրության այլ մանրամասն: 18-րդ դարում Հին Երեւանի արվարձաններից է
§Կոզեռն¦ թաղամասը, որի հյուսիսային մասում է այս այգին: Պատմական այդ թաղամասն հայտնի է իր միջնադարյան գերեզմանոցով եւ մատուռով, որից պահպանված հիմնամասերը այսօր էլ սրբատեղի է շատերի համար: Այս տարածքի հին անվանումը` §Կոզեռնի այգիներ¦ հուշում է, որ այօրվա §Սիրահարների¦ այգու ծառերը տնկվել են դեռեւս 18-րդ դարում:

Հետագայում` Հայաստանի առաջին հանրապետության տարիներին, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով
§Կոզեռնը¦ համարվել է Երեւանի ծայրամաս, արվարձան: Երեւանի այս տարածքը բուռն զարգացում ապրեց երկրորդ աշխարհամարտից հետո: Մարշալ Բաղրամյանի պողոտայի երկու կողմերում կառուցվեցին այժմյան Ազգային ժողովի շենքը (նախկինում` Կոմունիստական կուսակցության Կենտրոնական շենքը, ճարարապետ` Մ. Գրիգորյան), Հանրապետության նախագահի նստավայրը (նախկինում ՀԽՍՀ Գերագույն խորհրդի շենք, ճարարապետ` Մ. Գրիգորյան), Գիտությունների Ազգային ակադեմիայի շենքը, ճարտարապետ` Ս. Սաֆարյան եւ Հայաստանի Ամերիկյան Համալսարանը (նախկինում` Քաղկրթության համագումարների պալատ, Ola Parkճարարապետ` Մ. Գրիգորյան): Այս ամենը ամբողջական դարձավ ու լրացվեց Երեւանի մետրոպոլիտենի §Մարշալ Բաղրամյան¦ կայարանով` 1981 թվականին: Այս կառույցը արդի հայ ճարտարապետության լավագույն օրինակներից մեկն է:

Հայաստանի անկախության առաջին տարիներին (1991թ.), երբ հանրապետությունը հայտնվել էր տնտեսական շրջափակման ծանր կացության մեջ, ժողովուրդն անխնա հատեց քաղաքի (նաեւ շրջակա անտառների) ծառերը` բնակարանները տաքացնելու համար: Հրաշքով կանգուն մնացին այսօրվա այգու ավելի քան մեկ ու կես դարյա պատմություն ունեցող ծառերը:

Վերջին տարիներին Երեւանի կետրոնի զանգվածային կառուցապատման հետեւանքով ոչնչացվեց քաղաքի կանաչ գոտիների զգալի մասը: Այսօր Երեւանի բնապահպանական վիճակը լուրջ անհանգստության տեղիք է տալիս: Այս իսկ առումով շատ կարեւոր նշանակություն ունի վերակառուցվող այգին:

Բարեկարգումն ու արդիականացումը, որը կատարվում է բարերար-հայրենասեր Ալբերտ Պողոսյանի նախաձեռնությամբ նորություն կլինի ոչ միայն Երեւանի, այլ նաեւ Հայաստանի զբոսայգիների շարքում, որովհետեւ այն առաջին ու առայժմ միակ ճապոնական այգին է մեր հանրապետությունում: