նախագիծը
§Սիրահարների¦ այգին գտնվում է Երեւանի կենտրոնական պողոտաներից մեկի` Մարշալ Բաղրամյանի եւ Դեմիրճյանի անվան փողոցի խաչմերուկում: Այգու տարածքում է գտնվում նաեւ համանուն պողոտայի մետրոյի կայանը: Այստեղ են նաեւ կառավարական ու վարչական շատ շենքեր, հատատություններ:
Այս այգում են §կայացել¦ Հայաստանի հարյուրավոր ընտանիքների առաջին սիրո հանդիպումները:
Այգու բարեկարգման աշխատանքնրը սկսվել են 2006 թվականին: Նախագիծը (վերակառուցման աշխատանքների գծով) իրականացվում է շվեյցարաբնակ լանդշաֆտային ճարտարապետ, ճապոնական եւ արեւելյան պարտեզների մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ Պիեռ Ռամբախը: Ավելի քան մեկ տարվա ուսումնասիրությունից հետո, համբավավոր ճարտարապետը կատարել է էսքիզային նախագիծը, որն էլ արժանացել է Երեւանի քաղաքապետարանի հավանությանը:
ՙ
§Սիրահարների¦ այգու բարեկարգման վերակառուցման հիմքում ընկած են ճապոնական ավանդական պարտեզների հիմնական սկզբունքները: Կարճ ասած, սա գերուրբանիզացված քաղաքներում §մի կտոր¦ բնություն է իրեն հատուկ կենսոլորտով: Այսպիսին է լինելու նաեւ §Սիրահարների¦ այգին:
ՙ§Սիրահարների¦ այգին զբաղեցնում է 1.5 հա տարածություն:
Ըստ նախագծի, այգու արեւելյան հատվածում կառուցվելու է արհեստական լճակ` երկու կղզյակներով: Դրանցից մեկը բեմահարթակ է` առջեւում 200 նստատեղանոց ամֆիթատրոնով, ինչպես նաեւ կլինեն 200 նստատեղեր` բեմահարթակին հարող տարածքում:
Այգու §ջրային¦ կառույցներից են երկու ջրվեժները, որոնցից հոսող ջուրը թափվելու է մեծ լճակի մեջ: Այգու խաղահրապարակի հարեւանությամբ կառուցվելու է մանկական լողավազան` երեխաներին երեւանյան շոգից §փրկելու¦ համար:
Այգին ամբողջական տեսք ունենալու համար նախատեսված են բացօթյա սրճարան, տաղավար-շվաքարաններ սեղանի` մարզական խաղերի համար (շախմատ, նարդի եւ այլն), քանդակների ցուցադրությունների համար հարթակներ:
Երեւանյան մյուս այգիների համեմատությամբ §Սիրահարների¦ այգին կարեւոր մի առավելություն եւս ունի: Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները սակավաշարժ (սայլակավոր) այցելուների համար: Այգում չկան աստիճաններ, հանրային զուգարաններում կան հատուկ զուգարանախցիկներ այդպիսի մարդկանց համար:
ՙ§Սիրահարների¦ այգու ողջ տարածքը լուսավորված է լինելու, այն արդեն նախագծվել ու մշակվել է Հայաստանի լավագույն մասնագետների կողմից: Լինելու է եւ’ նպատակային, եւ’ գեղարվեստական լուսավորություն` քարե հորինվածքներն ու արձանները ընդգծելու համար:
Այգու հիմնական ճեմուղիները երեսապատված են լինելու բնական քարերով: Առողջարարական մարզումներով զբաղվող (վազք, մարմնամարզություն) անձանց համար նախատեսված են ավազապատ ճեմուղիներ:
Այգին ջրարբիացվելու է (ոռոգվելու) արդիական եւ ավանդական միջոցներով: Ոռոգման ավտոմատ համակարգը ինքնակառավարվող է լինելու: Համակարգչի միջոցով որոշվելու է այգու տվյալ տարածքի ոռոգումը. այն կախված կլինի օրվա տեղումների քանակից եւ օդի խոնավությունից:
Այս այգին հավակնում է լինել, օրինակելի հասարարական վայր, ուր իրենց լիարժեք հանգիստը կանցկացնեն առանց տարիքային սահմանափակման այցելուները, իսկ հիմնականում` երիտասարդները: Ներդրված միջոցները նպատակային օգտագործելով կիրականացվեն այն բոլոր գաղափարները, որոնք նախատեսված են §Պողոսյան պարտեզներ¦ ծրագրով:
Այս այգում են §կայացել¦ Հայաստանի հարյուրավոր ընտանիքների առաջին սիրո հանդիպումները:Այգու բարեկարգման աշխատանքնրը սկսվել են 2006 թվականին: Նախագիծը (վերակառուցման աշխատանքների գծով) իրականացվում է շվեյցարաբնակ լանդշաֆտային ճարտարապետ, ճապոնական եւ արեւելյան պարտեզների մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ Պիեռ Ռամբախը: Ավելի քան մեկ տարվա ուսումնասիրությունից հետո, համբավավոր ճարտարապետը կատարել է էսքիզային նախագիծը, որն էլ արժանացել է Երեւանի քաղաքապետարանի հավանությանը:
ՙ
§Սիրահարների¦ այգու բարեկարգման վերակառուցման հիմքում ընկած են ճապոնական ավանդական պարտեզների հիմնական սկզբունքները: Կարճ ասած, սա գերուրբանիզացված քաղաքներում §մի կտոր¦ բնություն է իրեն հատուկ կենսոլորտով: Այսպիսին է լինելու նաեւ §Սիրահարների¦ այգին:ՙ§Սիրահարների¦ այգին զբաղեցնում է 1.5 հա տարածություն:
Ըստ նախագծի, այգու արեւելյան հատվածում կառուցվելու է արհեստական լճակ` երկու կղզյակներով: Դրանցից մեկը բեմահարթակ է` առջեւում 200 նստատեղանոց ամֆիթատրոնով, ինչպես նաեւ կլինեն 200 նստատեղեր` բեմահարթակին հարող տարածքում:
Այգու §ջրային¦ կառույցներից են երկու ջրվեժները, որոնցից հոսող ջուրը թափվելու է մեծ լճակի մեջ: Այգու խաղահրապարակի հարեւանությամբ կառուցվելու է մանկական լողավազան` երեխաներին երեւանյան շոգից §փրկելու¦ համար:Այգին ամբողջական տեսք ունենալու համար նախատեսված են բացօթյա սրճարան, տաղավար-շվաքարաններ սեղանի` մարզական խաղերի համար (շախմատ, նարդի եւ այլն), քանդակների ցուցադրությունների համար հարթակներ: